
Վաշինգտոնն ու Թեհրանը համաձայնության են հասել Հորմուզի նեղուցի բացման հարցում։ Այս մասին գրում է The New York Times պարբերականը։ Համաձայն հրապարակման, առայժմ սակայն հայտնի չէ, թե երբվանից նավագնացությունը լիարժեք կերպով կվերականգվի նեղուցում, որը կնվազեցնի նավթի գները Համաշխարհային շուկայում։
The New York Times-ը գրում է, որ դեռ անհասկանալի է նաեւ, թե ինչպես է Իրանը իրականացնելու նեղուցի վերահսկողությունը՝ վերջնական գործարքի կնքման դեպքում։ Հայտնի է միայն, որ կողմերը կարողացել են համաձայնեցնել շրջանակային համաձայնագրի փաստաթուղթը 95 տոկոսով։