
«Միասնության թևեր» կուսակցության նախագահ Արման Թաթոյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ժողովուրդը չպետք է վախի մթնոլորտում ապրի, քանի որ առաջիկա ընտրությունները վճռորոշ նշանակություն ունեն երկրի ապագայի համար։
Նրա խոսքով՝ քվեախցիկում քաղաքացին ունի ամենամեծ ուժը, և մարդիկ պետք է իրենց ընտրությունը կատարեն ոչ թե վախի ազդեցության տակ, այլ հույսով, հավատով և պետության ապագայի հանդեպ պատասխանատվությամբ։ Թաթոյանը ընդգծեց, որ հենց քաղաքացիներն են որոշում երկրի հետագա ճակատագիրը։
Անդրադառնալով ընտրական հնարավորություններին՝ նա նշեց, որ իրենց քաղաքական ուժը, ըստ հարցումների և քաղաքացիների հետ շփումների արդյունքների, կարողանալու է հաղթահարել անցողիկ շեմը։ Թաթոյանի խոսքով՝ այժմ հիմնական նպատակը հնարավորինս շատ քաղաքացիների վստահությունը ստանալն է։