ԱԺ վերջին հերթական քառօրյայի օրակարգում կընդգրկվի 35 հարց

Մայիսի 25-ին կայացել է Ազգային ժողովի խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին ու մայիսի 26-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:

Սահմանվել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

Հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 35 հարց:

Խորհուրդը քննարկել և հաստատել է նաև Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամկետացանկը:

Հիշեցնենք, որ հունիսի 7–ին տեղի են ունենալու խորհրդարանական ընտրությունները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *