Ռուսաստանը կշարունակի հայ ընկերների հետ երկխոսությունը․ Պեսկով

Ռուսաստանը շարունակում է երկխոսություն վարել Հայաստանի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա նշել է, որ Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք զարգացման ռուսական վեկտորի և Ռուսաստանի մասնակցությամբ ինտեգրացիոն գործընթացների կողմնակիցն են։

«Իհարկե, մենք շարունակում ենք մեր հայ ընկերների հետ երկխոսությունը և դա կանենք նաև ապագայում»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *