Արթուր Չախոյանը դատարկ պահարան է տեղադրել Նոր Նորքի ոստիկանության դիմաց

Արթուր Չախոյանը դատարկ պահարան է տեղադրել Նոր Նորքի ոստիկանության դիմաց

Բլոգեր Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․ «Դատարկ պահարան եմ տեղադրել Նոր Նորքի ոստիկանության դիմաց՝ որպես խորհրդանիշ տվյալ համակարգի քառակուսի, ձևական և դատարկ աշխատելաոճի։
     Այս ակցիան արել եմ ի պատասխան ամիսներ առաջ կատարված գողությանը, որը Նոր Նորք վարչական շրջանի ոստիկանությունը ծածկադմփոց է անում՝ շատ լավ իմանալով գողություն կատարած անձանց տվյալները։
     Գողության դեպքը բացահայտված է եղել, սակայն ոստիկանության աշխատակիցները շարունակել են գողություն կատարած անձանց ներկայացնել որպես «անհայտ անձինք»»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *