Պապը կոչ է արել ռազմական հակամարտություններում չկիրառել արհեստական բանականություն

Հռոմի Լեւոն 14-րդ Պապը հայտարարել է, որ անհրաժեշտ է էթիկապես սահմանափակել արհեստական բանականության տեխնոլոգիաների կիրառությունը ռազմական գործողությունների, ռազմական հակամարտությունների ժամանակ։

Այս մասին կարդում ենք Սրբազան Քահանայապետի «Magnifica Humanitas» պապակա հրովարտակում։ «Արհեստական բանականության վերահսկողությունը չպետք է շարունակի գտնվել քչերի ձեռքում»,- գրել է Լեւոն 14-րդը։

Սրբազան Քահանայապետի հրովարտակում ասվում է, որ անհրաժեշտ է պաշտպանել մարդկության՝ մարդ լինելու մեծությունը՝ հարափոփոխ տեխնոլոգիական դարաշրջանում, ինչպես նաեւ՝ պահանջել է սահմանափակել ռազմական նպատակներով արհեստական բանականության տեխնոլոգաների ներգրավումը՝ սահմանելով ամենախիստ էթիկական պահանջներ։

Սրբազան Պապը հիշեցրել է, որ արդարացի պատերազմի մասին քրիստոնեական ընկալումը սահմանված է չորս սկզբունքների վրա։ Այժմ, սակայն «արդարացվածության սկզբունքը» կարծես թե սկսում է հնացված համարվել։ Լեւոն 14-րդը հիշեցրել է, որ ռազմական ուժը կարող է կիրառվել միայն ինքնապաշտպանության համար եւ դա խիստ սահմանված սկզբունք է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *