95 տարեկանում մահացել է ջազի լեգենդը, «սաքսոֆոնի հսկան»

95 տարեկան հասակում
մահացել է ջ
ազի լեգենդ, «սաքսոֆոնի հսկա» մականունով հայտնի Սոննի
Ռ
ոլինսը։ Երաժշտի մահվան մասին հայտնել է նրա ներկայացուցիչը՝
 նշելով, որ նա ամերիկյան երաժշտության ամենապատվավոր
և ազդեցիկ դեմքերից մեկն էր։ Ռոլինսը մահացել է երկուշաբթի օրը՝ Նյու Յորք նահանգի
Վուդստոք քաղաքում գտնվող իր տանը։
Մահվան պատճառը չի հրապարակվել։

 

Ռոլինսի կարիերան սկսվել էր դեռևս 1940-ականների
վերջին և տևել ավելի քան վեց տասնամյակ։ Նա համագործակցել է ջազի ամենամեծ անունների
հետ, այդ թվում՝ Miles Davis, Charlie Parker և John Coltrane։ Իր երաժշտական ուղու
ընթացքում Ռոլինսը թողարկել է ավելի քան 60 ալբոմ և արժանացել երկու «Գրեմմի» մրցանակի։
2014 թվականին շնչառական հիվանդության պատճառով նա ավարտել էր բեմական գործունեությունը։

 

Նրա մահվան մասին հայտարարության հետ հրապարակվել
է նաև 2009 թվականին ասված մի խոսք, որն այսօր նոր իմաստ է ստացել. «Կարծում եմ՝ երբ
ստեղծագործող մարդն ավարտվում է, նա շարունակում է ապրել հաջորդ գոյության մեջ։ Ես
հավատում եմ, որ այս կյանքը ամեն ինչի վերջը չէ»։

 

Երկար և անկանխատեսելի սոլոներով հայտնի Ռոլինսը
համարվում էր ջազային իմպրովիզացիայի մեծագույն վարպետներից մեկը։ Նա խոստովանել էր,
որ բեմ է բարձրանում առանց հստակ ծրագրի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *