Կադրային ջարդ Միլանում. ակումբը հեռացրել է գլխավոր մարզչին և միանգամից երեք տնօրենների


Սպորտ


Իտալիայի Ա Սերիան ներկայացնող «Միլանը» հայտարարել է գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի պաշտոնանկության մասին։


Մասնագետը հեռցվում է զբաղեցրած պաշտոնից այն բանից հետո, երբ առաջնության վերջին տուրում «ռոսոներիները» բաց թողեցին Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու հնարավորությունը՝ մրցաշրջանն ավարտելով 5-րդ հորիզոնականում:

​Սակայն միլանյան ակումբի ղեկավարությունը որոշել է աշխատանքից ազատել ոչ միայն գլխավոր մարզչին։ Անհաջող մրցաշրջանից հետո Ալեգրիի հետ միասին պաշտոններին հրաժեշտ են տալիս նաև սպորտային տնօրեն Իգլի Տարեն, գլխավոր տնօրեն Ջորջիո Ֆուրլանին և տեխնիկական տնօրեն Ջեֆրի Մոնկադան։


​Հատկանշական է, որ Իտալիայի առաջնության վերջին տուրի արդյունքներով Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճեցին «Ռոման» ու «Կոմոն»՝ միանալով «Ինտերին» և «Նապոլիին»։

«Միլանն» ու «Յուվենտուսը» հաջորդ մրցաշրջանում կմնան առանց եվրոպական գլխավոր ակումբային մրցաշարի։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *