Հարաբերությունների կարգավորումը հետաձգում են – Հրապարակ

Սաուդյան արաբիան մտադիր չէ որեւէ կոնկրետ գործողություն ձեռնարկել ներկայումս՝ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման համար։ Այդ առկախված վիճակը կարող է տեւել մինչեւ Իսրայելում խորհրդարանական ընտրությունների անցկացումը, որ տեղի է ունենալու այս աշնանը։ Axios-ը հայտնում է, որ սաուդցիների համար առանցքային է շարունակում մնալ այն, թե իսրայելական կողմը համաձայն է արդյոք, որ ստեղծվի պաղեստինյան պետություն։ Իսրայելական ներկայիս ղեկավարությունը այս հարցում կոշտ կեցվածք ունի։ Բացի այդ, Իրանական էսկալացիայի եւ Էմիրաթների հետ ներկայումս ուենցած տարաձայնությունների ֆոնին՝ Էր-Ռիյադն ավելի սկեպտիկորեն է սկսել տրամադրվել Իսրայելի հետ հարաբերությունների նորմալացման հարցի առնչությամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *