«Նիկոլ նարկոբարոնը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)

«Նիկոլ նարկոբարոնը». Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՆԻԿՈԼ ՆԱՐԿՈԲԱՐՈՆԸ
     Հանրային հետուստատեսությունը Պետրոս Ղազարյանի հետ կցված իմ հարցազրույցի YouTube-յան տարբերակից կտրել է հետևյալ հատվածը.
     «… միանգամից հանեցին ՔՊ-ի կազմից: Եվ շատ պարզ է արդեն, որ Նիկոլ Փաշինյանը և իր ռեժիմը դարձել են խաղամոլության տարածման և թռիչքաձև աճի հովանավորը: Դա ուղղակի ահավոր ժանտախտ է: Նույնը՝ թմրամոլության տեմպերն են հուշում, որ էստեղ ինչ-որ լուրջ պայքար չի տարվում, և նորից հովանավորության մասին կարող ենք շատ փաստեր բերել։ Ես կարծում եմ, որ սա ահավոր խնդիր է, և մենք, գալով իշխանության, պետք է լուրջ միջոցներ ձեռնարկենք, որպեսզի սրա դեմ պայքարենք և երիտասարդությանը լուրջ հեռանկարներ ցույց տանք: Դրա համար մենք ունենք ծրագիր…»
     Այդ կոպիտ միջամտությունը նախ անօրինական է: Այն սահմանափակում է իմ խոսքի ազատության և լսարանի` ազատորեն տեղեկատվություն ստանալու ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ իրավունքները:
     Ավելի կարևոր է, սակայն, որ այս կոպիտ միջամտությամբ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը ցույց տվեց, թե ինչից է շատ վախենում. որ նարկոբիզնեսի և կազինոների ՀՈՎԱՆԱՎՈՐ իր դերը չբացահայտվի ժողովրդի առաջ:
     Այ ՆԱՐԿՈԲԱՐՈՆ Նիկոլ, երեք պատերազմներում մեզ պարտության տանելը, ազգը փչացնելու և հարստահարելու համար թմրամոլությունն ու խաղամոլությունը ծաղկեցնելու քո ջանքերը ցույց են տալիս, թե իրականում այս ամենը զուտ ապաշնորհության արդյունք չի, այլ ծրագիր:
     Բայց ինչ էլ անես, ժողովրդից քո ավերիչ և ապականիչ գործողությունները չես թաքցնելու:
     Հայ Ազգային Կոնգրեսը միակ քաղաքական ուժն է, որ համարձակվում է բացահայտել Նիկոլ Փաշինյանի մասին այս ճշմարտությունները և ունի այդ չարիքները արմատախիլ անելու մշակված ծրագիր (տես anc.am): Եվ մենք այս ամենի վերջը տալու ենք:
     P. S. Եվ, այո, Պետրոս, ոնց-որ թե ՌԵԺԻՄԸ ԽՈւՃԱՊԻ ՄԵՋ Է, եթե ստիպված է դիմել այսքան փոքրոգի և ճղճիմ քայլերի, այլապես գրաքննության չէր ենթարկի իմ խոսքը և ուղղակի փաստերով կհերքեր մեղադրանքներս:
     Ի դեպ, «Հանրային հեռուստատեսություն»-ը արդեն 25-րդ րոպեից փորձում էր ավարտել իմ հարցազրույցը, իսկ հետո սպառնում, որ 30 րոպեից ավել տևողության դեպքում կկտրեն իմ հարցազրույցը: Վերջը կտրեցիք: Բայց հետո ես տեսա երեք շաբաթվա մեջ երկու անգամ հրավիրում եք Արման Թաթոյանին և մի դեպքում նրան տալիս 37, մյուս դեպքում 42 րոպե: Բա եղա՞վ, Պետրոս»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *