Կորսված կինոնկարը հայտնաբերվել է – Հրապարակ

Կինեմատոգրաֆիստ-ինժեներ Դարեն Փեյնը հայտնաբերել է 1968 թվականին թողարկված բրիտանական կինոնկար վամպիրների մասին, որը համարվում էր կորսված։

Այն այնքան վախեցնող է եղել, որ մտադրություն են ունեցել ոչնչացնել։ Խոսքը «Վամպիրներ գոյություն չունեն» կինոնկարի մասին է՝ «Գիշերային սարսափներ» շարքից։ Այս մասին հայտնում է New York Post պարբերականը։

Ինչպես պարզվել է, կինոնկարը առաջացրել է հանդիսատեսի դժգոհությունը, եւ ստեղծողները մտադրվել են ոչնչացնել այն եւ առհասարակ փակել սերիալը։

Նշվել է, որ սցենարը տրավմա է հասցնում մարդկանց հոգեկան առողջությանը եւ պետք է էկրաններից անհետանա ընդմիշտ։ Սակայն մեկ օրինակ այնուամենայնիվ պահպանել են։ Կինոնկարի սցենարը գրել է սարսափ ֆիլմերի վարպետ Ռիչարդ Մեթիսոնը։ Այն վերականգնվելու է, թվայնացվելու է վերադարձվելու BBC-ի արխիվ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *