
Լրագրող, քաղաքագետ Նարեկ Գալստյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Էս տղեն դարձել է Հայաստանի ընդդիմության ու լրատվամիջոցների դեմ հիմնական հիբրիդային զենքը: Հայ եպիսկոպոսին փաստացի բանտ ուղարկած անձնավորությունն առանց ամաչելու տիրաժավորում էր Хроника Кавказа սունկ կայքի իբր «հետաքննություն», որտեղ կեղտոտ, ստահոդ լուրեր է տարածում ընդդիմության, տասնյակ լրատվամիջոցների, այդ թվում և 24-ի մասին: «Ֆակտոր»-ի հետաքննությունը հենց սրա մասին է:
Հիմա էլ կրկին չի հանգստանում ու նվաստ անձիս դնում է մի ցուցակում ու հայտարարում, թե ես մասնակցել եմ Հայաստանի ընտրությունների «ապալեգիտիմացման» հավաքի: Ստում է: Ես 2018-ից մի քանի անգամ իբրև լրագրող և խմբագիր ներկա եմ եղել Լազարևյան ակումբի հավաքին, որին մասնակցել և մասնակցում են հարյուրավոր մարդիկ: Այս անգամ էլ եմ ներկա եղել, ելույթ չեմ ունեցել: Ասեմ ավելին, առանձնապես հետաքրքիր հավաք էլ չի եղել: Հիմա այս սուտասանը պնդում է, թե ես «ապալեգիտիմացնում եմ» ընտրությունները: Նա սովորական սուտասան է, հայ եպիսկոպոսի գլխին գործ սարքած սուտասան»: