
Պատգամավոր Հովիկ Աղազարյանը վստահեցնում է` Նիկոլ Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին հանելու է ընտրապայքարից, իսկ փողոցային պայքարն արդյունք չի տալու: «Էն պայմանական 100 հոգին, որոնք գնալու էին փակ գաղտնի քվեարկությամբ ձայն տալու ընդդիմադիր ուժերին, նրանցից 2-ը փողոց դուրս չեն գալու: «Որովհետև Նիկոլ Փաշինյանն ստեղծել է տոտալ վախի մթնոլորտ: Ես իմ վատագույն երազներում չէի պատկերացնի, որ քաղաքացին իրեն ավելի ընկճված կլինի մեր օրոք, քան Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի օրոք: Ես այդպիսի բան չէի մտածի, բայց հիմա այդպես է»,- հաստատեց նա: