«Ինտերը» մոտ է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագրի երկարաձգմանը, հայտնում է Sky Sports-ի լրագրող դի Մարցիոն։
Նշվում է, որ հայ ֆուտբոլիստը մեծ ցանկություն ունի ևս մեկ մրցաշրջան մնալ Միլանում և արդեն համաձայնություն է տվել ակումբին։ Գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուն ևս ցանկանում է պահպանել Մխիթարյանին թիմում։ Այժմ կողմերը պետք է քննարկեն պայմանագրի ֆինանսական մանրամասները։
37-ամյա Մխիթարյանը շարունակում է կարևոր դեր խաղալ «Ինտերի» կազմում։ Այս մրցաշրջանում նա մասնակցել է 39 հանդիպման՝ Սերիա A-ում, Չեմպիոնների լիգայում, Իտալիայի գավաթում և Սուպերգավաթում՝ դառնալով 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։