Բայրամովը Գուտերեշին տեղեկացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Միջազգային խաղաղության և անվտանգության պահպանում. ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների ու սկզբունքների հարգում և ՄԱԿ-ամետ միջազգային համակարգի ամրապնդում» թեմայով բաց քննարկումների շրջանակում հանդիպել է կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ։ Այս մասին հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջան-ՄԱԿ համագործակցության օրակարգային հարցերը, ինչպես նաև տարածաշրջանային իրավիճակը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *