Գազայում ավիահարվածների ժամանակ սպանվել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի նոր ղեկավարը․ Իսրայելի իշխանություններ

Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ երեքշաբթի Գազայում տեղի ունեցած հարվածի ժամանակ սպանել են ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի հրամանատար Մոհամմեդ Օդեհին՝ նրա նախորդի՝ նմանատիպ հարձակման հետևանքով սպանվելուց օրեր անց․ գրում է BBC-ն։ 

Տեղի բժիշկների ու ականատեսների խոսքով՝ երեքշաբթի Գազա քաղաքի ամենաաշխույժ շուկաներից մեկում գտնվող բնակելի շենքի վրա տեղի ունեցած խոշոր հարձակման հետևանքով զոհվել է առնվազն երեք պաղեստինցի, տասնյակները՝ վիրավորվել են։

Իսրայելի բանակը հայտարարել է, որ Օդեհի տեղաշարժերին մի քանի ամիս հետևելուց հետո թիրախավորվել են այն շենքերը, որոնք ծառայել են որպես նրա թաքստոց։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *