ԵՄ-ն ցանկանում է ընդլայնել հետախուզական կենտրոնի դերը․ Politico

ԵՄ արտաքին քաղաքականության գերատեսչությունը (Դիվանագիտական ծառայությունը) նոր անվտանգության ռազմավարության շրջանակում նախատեսում է ընդլայնել Եվրոպական հետախուզական կենտրոնի (INTCEN) դերը։ Ինչպես հայտնում է եվրոպական Politico պարբերականը՝ հղում անելով պաշտոնական աղբյուրներին, նպատակն է ամրապնդել Բրյուսելի դիրքերը՝ որպես գաղտնի տեղեկատվության մշակման հիմնական հարթակ։

«ԵՄ դիվանագիտական ծառայությունը նպատակ ունի ընդլայնել հետախուզական տվյալների վերլուծության իր ստորաբաժանումը: Սրա նպատակն է ամրապնդել Բրյուսելի դիրքերը՝ որպես գաղտնի տեղեկատվության մշակման հիմնական հարթակ… ԵՄ անվտանգության ռազմավարության վերանայման շրջանակում Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը նախատեսում է առաջարկել, որ INTCEN-ին (Եվրոպական հետախուզական կենտրոնին) տրամադրվի կադրերի առանձին բաժին և սեփական ՏՏ ենթակառուցվածք», – նշված է հրապարակման մեջ:

Ինչպես նշում է պարբերականը, կենտրոնն ինքնուրույն հետախուզական տվյալներ չի հավաքագրում. այն միայն վերլուծում է այն տեղեկատվությունը, որը ԵՄ անդամ երկրները տրամադրում են կամավոր հիմունքներով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *