Արտակարգ իրավիճակ՝ Հրազդանում. մի ամբողջ բակային հատված ու շենքեր ողողվել են խմելու ջրով․ shamshyan.com

Այսօր՝ մայիսի 27-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ բնակիչների՝ գիշերը Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 212 և դրան հարակից շենքերը ողողվել են խմելու ջրով, որոշ հատվածներում ջրի բարձրությունը հասնում է 1 մետրի և ջուրն ամբողջությամբ լցվում է շենքերի նկուղներ և մուտքեր։

Բնակիչները նշում էին, որ գիշերվանից անընդհատ զանգահարել են «Վեոլիա ջուր», միայն պատասխանել են, որ զանգը գրանցված է, խումբը կմոտենա։

Հրազդանի հրշեջ-փրկարարները քաղաքացիների հետ շենքից տարհանել են 50-ից ավելի բնակիչների, այդ թվում՝ մեծահասակների ու երեխաների։

Փրկարարները ջրային հատվածից դուրս են բերել նաև մի քանի ավտոմեքենաներ։

Քիչ առաջ էլ ժամանել են «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցները, ովքեր փորձում են վթարը վերացնել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *