ԱՄՆ զինված ուժերը կազմել են Իրանում ռազմական թիրախների նոր ցուցակ


Քաղաքականություն


ԱՄՆ զինված ուժերը կազմել են Իրանում ռազմական թիրախների նոր ցուցակ՝ այն դեպքում, եթե Վաշինգտոնը որոշի վերսկսել գործողություններն Իսլամական Հանրապետության դեմ: Այս մասին հայտնել է NBC-ն՝ հղում անելով աղբյուրներին:

Նրանց տվյալներով՝ դրանք բարդ թիրախներ են, որոնց ոչնչացումը պահանջում է ավելի մեծ ջանքեր, քանի որ Իրանի տարածքում նրանց գտնվելու վայրերը խիստ թաքցված են և ունեն անվտանգության ավելի բարձր մակարդակ: Սակայն, ինչպես նշում է հեռուստաալիքը, Պենտագոնի կողմից ցուցակի կազմումը չի նշանակում, որ ԱՄՆ-ն պատրաստվում է մոտ ապագայում հարվածներ հասցնել: Այդ թիրախների վրա հարձակումը կախված կլինի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքական որոշումից՝ Իրանի հետ բանակցությունների վերաբերյալ:

Մայիսի 23-ին ամերիկացի առաջնորդը նշել է, որ Իրանի հետ ապագա համաձայնագրի նախագիծն ընդհանուր առմամբ համաձայնեցված է, բայց հաջորդ օրը հայտարարել է, որ կողմերը դեռևս վերջնական համաձայնության չեն եկել որոշ հարցերի շուրջ:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *