«Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից»․ Օվերչուկ

«Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից»․ Օվերչուկ

Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից, քանի որ լավ է հասկանում առավելությունները: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Հայաստանը, ինչպես մենք գիտենք, չի պատրաստվում դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից։ Այնտեղ շատ լավ են հասկանում և՛ արտոնությունների ծավալը, և՛ ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների հետ առևտրի ծավալը։ Առևտրի այդքան մեծ ծավալը հիմնականում հնարավոր է դարձել Հայաստանի համար գործող արտոնյալ ռեժիմների շնորհիվ։ Դա և՛ զրոյական մաքսային տուրքերն են, և՛ ներդաշնակեցված կարգավորումները։ Հետևաբար հայերը շատ լավ են հասկանում այն առավելությունը, որ տալիս է Եվրասիական տնտեսական միությունը, և չեն ուզում դուրս գալ»,- ասել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *