Հորմուզի նեղուցով նավերի անցման պայմանները կփոխվեն․ Իրանի Անվտանգության խորհուրդ

Հորմուզի նեղուցով նավերի անցման պայմաններն այլևս նախկինի պես չեն լինի, կսահմանվի այլ կարգ։ ՌԴ Անվտանգության խորհրդի հովանու ներքո անցկացվող Անվտանգության I միջազգային ֆորումի շրջանակում հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի տեղակալ Ալի Բաղերին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ինչ վերաբերում է կոնկրետ Հորմուզի նեղուցին, անշուշտ, նեղուցով անցնելու պայմաններն ու կարգը նախկինի պես չեն լինի։ Կհաստատվի լիովին այլ կարգ»,- նշել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *