Սոցիալական պատասխանատվությունից դեպի իրական փոփոխություններ․ IDBank-ը` IMPACTURE 2026-ի գործընկեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ավելացող եկամուտներ և հանրության վստահություն․ ինչի՞ վրա է այսօր կառուցվում հաջողակ բիզնեսը։

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն․ սա ոչ թե նորաոճ թրենդային ձևակերպում է, այլ իրական առաջնահերթություն, որով կարող ես տարբերակել իսկապես կայացած ընկերություններին։

Տասնյակ ՀԿ-ների, հիմնադրամների և իհարկե, բիզնեսների է միավորել Impacture 2026-ը։  Համաժողովի առանցքում բարեգործությունն է, կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունն ու հանրօգուտ ներդրումերը։

Սոցիալական ծրագրերի իր հարուստ ու հաջողակ պորտֆելով՝ այստեղ է նաև IDBank-ը։

IDBank-ն այսօր  ունի սոցիալական պատասխանատվության ութ հիմնական ուղղություն, որի շրջանակներում էլ պարբերաբար ուսումնասիրութուններ է անում, ընտրում այդ պահին  հանրության համար ամենից կարևոր ծրագրերն ու դառնում այս կամ այն  կառույցի գործընկերը։ Կյանքի կոչված բազմաթիվ նախաձեռնություններից մեկի արդյունքում, օրինակ, այս տարվա ապրիլին ԵՊՀ արցախցի 103 ուսանող Բանկի կողմից ստացավ կրթաթոշակ, ինչի շնորհիվ կարողացան շարունակել կրթությունը։

Դե իսկ IDBank «Մի դրամի ուժը» ծրագրի գործընկեր կազմակերպությունների թիվն այսօր 45-ից ավելի է, ներդրումները հասնում են 300 մլն դրամի։

Մանրամասն` տեսանյութում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *