Իսրայելական հարվածի հետևանքով սպանվել է Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևի ղեկավար Մոհամմեդ Օդան։ Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ)։
«Կցվում է համատեղ հայտարարություն ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի ղեկավար Մոհամմեդ Օդայի լիկվիդացման վերաբերյալ»,- նշված է Telegram-ալիքում տարածված հաղորդագրության մեջ։
Համապատասխան հայտարարությունը համատեղ հրապարակել են Իսրայելի պաշտպանության բանակն ու Իսրայելի ընդհանուր անվտանգության ծառայությունը (ISA): Իսրայելական կողմի տվյալներով՝ Իզզ ադ-Դին ալ-Հադդադի սպանությունից հետո Օդան գլխավորել էր ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը։
Նշվում է նաև, որ Մոհամմեդ Օդան զբաղեցնում էր ՀԱՄԱՍ-ի հետախուզական շտաբի ղեկավարի պաշտոնը։ Բացի այդ, իսրայելական բանակը հրապարակել է Գազայի հատվածում շարժման ռազմական թևի բարձրաստիճան ղեկավարների գրաֆիկական պատկերը։