Փրկարարները Հրազդանի՝ «ջրի մեջ հայտնված» շենքի բնակիչներին օգնել են դուրս գալ բնակարաններից (լուսասնկարներ)

Մայիսի 27-ին՝ ժամը 10:15-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի հարակից տարածքը ամբողջությամբ ողողվել է ջրով, ինչի հետևանքով քաղաքացիները չեն կարողանում շենքից դուրս գալ․ տեղեկացնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։

«Նշված վայր են մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբ։

Քաղաքացիները փրկարարների օգնությամբ շենքից դուրս են բերվել»,- ասված է հաղորդագրությունում։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *