Ռուբիոն Կուբան անվանել է «անձեռնահաս կոմունիստական ռեժիմ» և ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիք

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն չորեքշաբթի Նախարարների կաբինետի նիստի ժամանակ հայտարարել է, որ «Կուբան հսկայական խնդիրներ ունի», և ճգնաժամի պատասխանատվությունը դրել է կղզի-պետության ղեկավարության վրա։

 «Կոմունիստ լինելը վատ է, բայց անձեռնահաս կոմունիստ լինելը, թերևս, ամենավատն է»,- հեգնանքով նշել է Ռուբիոն՝ Հավանայի իշխող վերնախավին բնութագրելով որպես «մի բուռ անձեռնահաս կոմունիստների»։

Ընդ որում, ամերիկյան դիվանագիտության ղեկավարը հավելել է, որ Վաշինգտոնը մտադիր է պահպանել կապի ուղիները Կուբայի իշխանությունների հետ՝ հուսալով հասնել «լավ արդյունքի»։

Պետքարտուղարության ղեկավարն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները չի կարող թույլ տալ փլուզվող պետության ի հայտ գալն իր սահմանների անմիջական հարևանությամբ։ «Մեր ափերից ընդամենը 90 մղոն հեռավորության վրա չկայացած պետության (failed state) առկայությունը Միացյալ Նահանգների ազգային անվտանգության ուղղակի սպառնալիք է»,- հայտարարել է Ռուբիոն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *