Որն է «իդեալական նախաճաշի» բաղադրությունը

Սննդաբանները ներկայացրել են, այսպես կոչված, «իդեալական նախաճաշի» բաղադրությունը, որը ոչ միայն սննդարար է եւ ապահովում է մարդուն կենսագործունեության համար անհրաժեշտ էներգիայով, այլ նաեւ՝ մտքի հստակությամբ եւ հոգեկան բարեկեցիկ վիճակով՝ ողջ օրվա ընթացքում։ Ըստ այդմ, առաջին սննդառությունը այնպիսին պետք է լինի, որ արյան մեջ գլյուկոզայի քանակությունը կտրուկ տատանում չունենա։

Հակառակ դեպքում մարդը կդառնա ավելի իմպուլսիվ եւ ծանրաբեռնված։ Դա իր հերթին կարող է ազդել կարեւոր որոշումների կայացման վրա՝ բացասական առումով։ Ցանկալի է, որ նախաճաշը բաղկացած լինի սպիտակուցներից եւ ճարպերից, որոնք մարդուն կապահովեն էներգիայի հոսքով։

Ընդ որում, ցանկալի է, որ սկսել բանջարեղենից, հետո անցնել սպիտակուցներին եւ ճարպերին, ածխաջրերը թողնելով վերջում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *