
«Չեմ կարծում, որ հիմա, երբ Լարսինց բեռներ են հետ գալիս, գազի գնի թանկացման մասին է խոսվում՝ սա որևէ լավ տեղ է տանում։ Հակառուսականությունը, որը հիմա արվում է, ոչ թե մեր ինքնիշխանությունն է ավելացնելու՝ ընդհակառակն է լինելու»,- Ապարանում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը։ «Հայ ժողովուրդը չպետք է պատժվի Նիկոլ Փաշինյանի պատճառով և մեր ժողովուրդը պետք է ունենա էժան գազ, այն շուկաները, որից օգտվում ենք և դա չպետք է նույնացվի Նիկոլ Փաշինյանի հետ։ Չի կարելի իշխանության վարած քաղաքականության պատճառով պատժել ժողովրդին»,- նշել է նա։