
Հանրապետության օրվա կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելել է Սարդարապատի հուշահամալիր։
Այցի ընթացքում Վեհափառ Հայրապետը հարգանքի տուրք է մատուցել հայ ժողովրդի անկախ պետականության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին։
Գարեգին Բ-ն նաև աղոթել է մայիսյան հերոսամարտերում նահատակված հայորդիների հոգիների խաղաղության և հանգստության համար։