Զենքերը Ալիևին հանձնելուց հպարատանա՞լ – Հրապարակ

«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը մտավորականների հետ հանդիպման ժամանակ քննադատել է իշխանությունների գործողությունները՝ դրանք գնահատելով որպես անընդունելի և հակասող պետական շահերին։

Նա նշել է, որ ներկայիս իշխանությունը հանրային միջոցառումներով փորձում է ընդգծել իր ռազմական կամ քաղաքական հաջողությունները, սակայն նրա խոսքով՝ այդպիսի ներկայացումները չեն համապատասխանում իրական իրավիճակին։ Կարապետյանի կարծիքով՝ երեք պատերազմների և մի շարք կորուստների ֆոնին նման քայլերը չեն կարող հիմք ծառայել հպարտության համար։

Նա նաև քննադատել է նախկինում կատարված զինտեխնիկայի կորուստների և կառավարման քաղաքականության հետ կապված հարցերը՝ նշելով, որ դրանք լուրջ հետևանքներ են ունեցել երկրի անվտանգության համար։

Անդրադառնալով արցախցիների իրավիճակին՝ Կարապետյանը հայտարարել է, որ նրանք երկար ժամանակ գտնվել են ծանր պայմաններում՝ բլոկադայի և ճնշումների ներքո, սակայն, նրա խոսքով, բավարար աջակցություն չեն ստացել։ Նա պնդել է, որ եթե պետությունը ժամանակին ավելի արդյունավետ արձագանքեր, իրավիճակը կարող էր այլ կերպ զարգանալ։

«Այս մարդն անամոթաբար զորահանդես է անում։ Ի՞նչ է ցույց տալիս, ինչո՞վ է նա հպարտանալու, երեք պատերազմ բերելու՞ց, զենքերը Ալիևին հանձնելու՞ց»,- ասել է նա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *