ՌԴ-ի հետ կաշխատենք առանց նյարդի, և մեր բոլոր խնդիրները կլուծենք. Փաշինյանը՝ գազի գնի շուրջ հայտարարությունների մասին


Սպորտ


Օրեր առաջ նախաստորագրվել էր ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ TRIPP նախագծի վերաբերյալ նախաստորագրված համաձայնագիրը ուղիղ կապված չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման ու վավերացման հետ։ Նրա խոսքով՝ նախագիծը կիրականացվի առանձին համաձայնագրի շրջանակում, իսկ ռուսական կողմի հետ առկա հարցերը Հայաստանը պատրաստվում է լուծել հանգիստ և գործընկերային աշխատանքով։ 

«TRIPP-ը ուղիղ փոխկապակցվություն խաղաղության համաձայնագրի ստորագրման և վավերացված լինելու հետ չունի, առանձին համաձայնագիր է ստորագրվում, այդ համաձայնագիրը կիրականացվի»,- ասել է նա։

Անդրադառնալով ռուսական կողմի հայտարարություններին՝ վարչապետը նշել է, որ Երևանը Մոսկվայի հետ բոլոր հարցերը, այդ թվում՝ գազի հնարավոր գնային փոփոխությունների շուրջ քննարկումները, պատրաստվում է լուծել։

«Մեր ռազմավարությունը մնում է նույնը՝ մենք մեր ՌԴ գործընկերների հետ հանգիստ, առանց նյարդի կաշխատենք և մեր բոլոր խնդիրները կլուծենք»,- ասել է վարչապետը։

Հիշեցնենք՝ Կրեմլի խոսնակը հայտարարել էր, որ ռուսական գազի արտոնյալ գինը Հայաստանի համար կարող է ձևավորվել շուկայական հիմքի վրա, եթե Երևանը որոշի դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *