
«Եթե որևէ մեկին թվում է, թե արտաքին հետախուզության ծառայությունների, այլ երկրների միջամտությամբ, ֆինանավորմամբ այստեղ հայրենասիրություն խաղալը անպատիժ է մնալու՝ չարաչար սխալվում է։ Ազգի դավաճանները բոլորը դատվելու են»,- հայտարարել է Ապարանում Անկախության օրվա տոնակատարություններին մասնակցող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Լրագրողի դիտարկմանը, որ արևմուտքն աջակցում է ՔՊ-ին, Ավինյանը պատասխանել է․ «Որևէ մեկը չի գալիս մեզ աջակցության, ով գալիս ա՝ գործով ա գալիս, ընդ որում այս երկրի համար կարևոր գործով»։