Ռուսաստանում սպասում են Ուիտկոֆին և Թրամփի փեսային

Ռուսաստանում սպասում են և սիրով կհյուրընկալեն ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆին և Դոնալդ Թրամփի փեսային՝ Ջարեդ Քուշներին։

Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Հենց որ նրանք պատրաստ լինեն, մենք ուրախ կլինենք տեսնել նրանց։ Մենք իսկապես անհամբեր սպասում ենք նրանց ժամանմանը։ Հենց որ ժամանակը թույլ տա», – ասել է Պեսկովը։

Նա պատասխանել է լրագրողի հարցին, թե հնարավո՞ր է, որ Ուիտկոֆի և Քուշների այցը տեղի ունենա հունիսին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ։

Ըստ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի, ԱՄՆ ներկայացուցիչները կարող են այցելել Ռուսաստան առաջիկա շաբաթներին։ Մինչդեռ, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ երկիրը հետաքրքրված չէ անարդյունք բանակցություններով, բայց պատրաստ է նպաստել ուկրաինական կարգավորմանը։

«Զանգահարեք Սպիտակ տուն և հարցրեք», – պատասխանել է Պեսկովը այս հայտարարություններին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *