Սահակաշվիլիի՝ հայ ժողովրդին խորհուրդներ տալը ոչ միայն զավեշտալի, այլև վիրավորական է․ քաղաքագետ

Երբ Սահակաշվիլին, որն այսօր իր օրերն է անցկացնում Վրաստանի բանտում, խորհուրդներ է տալիս հայ ժողովրդին, սա իհարկե ոչ միայն զավեշտալի է, այլև, նույնիսկ, վիրավորական․ սոցցանցի իր էջում գրել է քաղաքագետ Հակոբ Բադալյանը։

«Եվ դարձյալ, կա թերևս մեկ բան՝ ի պատասխան այդ վիրավորանքի. գնալ հունիսի 7-ին ընտրատեղամաս և ցույց տալ այդ «խորհրդատուներին»՝ իրենց «գրոշի արժեքը» և մեր պետականության արժեքը: Որքան խոսեն «սահակաշվիլիները», այնքան, թերևս, պետք է մոտիվացվի հայ հանրությունը՝ չթողնել, որ հայկական պետականության ճակատագիրը որոշվի որևէ այլ տեղ ու որևէ այլ կերպ, քան ընտրատեղամասում՝ ՀՀ քաղաքացու քվեարկությամբ:

Ավելին, այն հանգամանքը, որ 2026 թվականին ինչ որ աննախադեպ ծավալի են հասել օտարերկրյա այդ ուղիղ միջամտություններն ու «ցուցումները», պետք է պարզապես խթանի պետական արժանապատվությունը: Հայկական պետականությունն այսօր, ցավոք սրտի, հասել է մի վիճակի, երբ կառավարող ուժը հայտնվել է ամբողջությամբ այդ արտաքին «խնամակալության» ներքո:

Հունիսի 7-ի քվեարկությունը ՀՀ քաղաքացիների համար այդ պատկերը փոխելու պատմական պատեհություն է»,- նշել է Բադալյանը:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *