34 տարի առաջ՝ Բաքվում և այսօր՝ Երևանում կազմակերպված զինվորական արարողակարգերi նմանությունն ու տարբերությունը:

Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Այսօր Երևանում անցկացված զորահանդեսը դիտելուց, ակամայից հիշեցի 1992թ. հոկտեմբերի 9-ին տեղի ունեցած մի իրադարձություն: Այդ օրը, չնայած ադրբեջանական բանակը մարտագծի տարբեր հատվածներում կրում էր ջախջախիչ պարտություն, բայցևայնպես, նախագահ Էլչիբեյի հրամանով, Բաքվում կազմակերպվեց ռազմական շքերթ:

Զուգահեռելով 34 տարի առաջ՝ Բաքվում և այսօր՝ Երևանում կազմակերպված զինվորական արարողակարգերը, փորձում եմ գտնել դրանց միջև եղած նմանությունն ու տարբերությունը:

Նմանությունը կայանում է նրանում, որ և՜ Բաքվում (1992թ.), և՜ Երևանում (2026թ.) զորահանդեսներն անց են կացրել պարտված բանակները…

Տարբերությունն այն է, որ Բաքվում տեղի ունեցած զորահանդեսից հետո մասնակից անձնակազմը հրապարակից ուղիղ մեկնեց ռազմաճակատ, իսկ Երևանի հրապարակով անցած շարասյուները՝ ոչ թե հակառակորդի վերահսկողության տակ գտնվող հայրենի Ջերմուկի բարձունքներն ազատագրելու, այլ մշտական տեղակայման վայրերում հաստատված վայելելու…

Այսքանից հետո, տեղի-անտեղի, մենք շարունակ նմանություն ենք փնտրում Էլչիբեյի և Փաշինյանի միջև, այնինչ, տարբերությունն այնքան մեծ է, որ անգամ թշնամուց կարելի է ինչ-որ բան սովորել…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *