Երևանի «Նոայի» հարձակվող Նարդին Մուլահուսեյնովիչի գործակալ Ադմիր Հուսարիչը «Инсайд ЯН» Telegram-յան ալիքի հետ հատուկ զրույցում անդրադարձել է ֆուտբոլիստի՝ սերբական «Վոյվոդինա» հնարավոր տեղափոխության մասին լուրերին։
«Սերբական «Վոյվոդինա» տեղափոխվելու վերաբերյալ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը։ Ես այժմ գտնվում եմ Նովի Սադ քաղաքում՝ տրանսֆերն ավարտին հասցնելու նպատակով։ Նարդինը կկնքի եռամյա պայմանագիր։ «Նոան» արդեն ստացել է պաշտոնական գրությունը, և ակումբների միջև բոլոր պայմանավորվածությունները ձեռք են բերվել։ Սա կլինի հայկական ֆուտբոլի պատմության ամենախոշոր տրանսֆերը»,- նշել է 28-ամյա բոսնիացու գործակալը։
Հիշեցնենք, որ Մուլահուսեյնովիչը «Նոային» էր միացել 2025 թվականի հուլիսի 31-ին՝ կնքելով երեք տարվա պայմանագիր։ Բոսնիացի գոլահարը հայկական ակումբի կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է 42 հանդիպման, խփել 16 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում՝ դառնալով Հայաստանի գավաթակիր և Սուպերգավաթակիր։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 900 հազար եվրո։
Armsport