
«Հրապարակ»-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանի վախերն ու կասկածամտությունը տիեզերական չափերի են հասնում, նա իրենից բացի, կարելի է ասել, ոչ ոքի չի վստահում, անգամ անձնական մատուցողին է հետը պտտեցնում՝ այս կամ այն խնջույքին մասնակցելիս։
Մեզ ասացին, որ չի վստահում նաև Ազգային անվտանգության ծառայության իրականացրած հարցումներին և սեպարատ հարցումներ է պատվիրում ընտրություններին ընդառաջ, որպեսզի հասկանա իրավիճակը, կողմնորոշվի անելիքներում։
Ըստ ամենայնի՝ Փաշինյանն ավելի լավ արդյունքներ է ակնկալում, և ԱԱԾ-ի հարցումներն այդ պատճառով չեն արդարացնում սպասելիքները»: