Կոտայքում 19-ամյա վարորդը Ford-ով բախվել է արգելապատնեշին, անվահեծաններից մեկը կոտվել է

Այսօր՝ մայիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։10-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 19-ամյա Արծրուն Գ.-ն իր վարած «Ford» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի Աբովյանի կամրջի հարևանությամբ բախվել է երկաթե արգելապատնեշին, հաղորդում է Shamshyan.com–ը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Ավտոմեքենան երկաթե արգելապատնեշին բախվելուց հետո կոտրել է անվահեծաններից մեկը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *