Օմանը չի պատրաստվում վճար գանձել Հորմուզի նեղուցով անցնող նավերից և ցանկանում է լավ հարաբերություններ պահպանել Միացյալ Նահանգների հետ: Այս մասին մայիսի 28-ին Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։
«Այս առավոտյան ես խոսեցի Օմանի դեսպանի հետ, և նա վստահեցրեց ինձ, որ իր երկիրը նեղուցով անցնելու համար վճար վերցնելու պլաններ չունի», – հայտարարել է ֆինանսների նախարարը։
Բեսենթի խոսքով՝ դեսպանն իրեն ասել է, որ Օմանը կցանկանար լավ հարաբերություններ պահպանել Միացյալ Նահանգների հետ:
Ֆինանսների նախարարն ընդգծել է, որ ԱՄՆ-ն չի ընդունի մի համաձայնագիր, որի շրջանակում Իրանը կամ Օմանը կկարողանան վճար վերցնել Հորմուզի նեղուցով նավերի անցնելու համար։