Փոքր ազգ, մեծ հավակնություններ. Հիսուսի արձանի նկատմամբ միջազգային հետաքրքրությունն օրեցօր աճում է (վիդեո)

Հայաստանը ոչ միայն բացառիկ հարթակ է ֆիլմարտադրության համար, այլ նաև մի երկիր, որի հազարամյա էպիկական պատմությունը պետք է իր արժանի տեղը զբաղեցնի համաշխարհային կինոպատումներում։ Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամից, որը նաև տեսանյութ է հրապարակել։

«Կաննի կինոփառատոնի պաշտոնական լրատվամիջոցը ընդարձակ անդրադարձ է կատարել Հայաստանին՝ «Փոքր ազգ, մեծ հավակնություններ» նշանաբանով։

Հիսուս Քրիստոսի արձանի նկատմամբ միջազգային հետաքրքրությունն օրեցօր աճում է՝ մեծ արագությամբ գրավելով համաշխարհային հանրության ուշադրությունը և Հայաստանը դարձնելով մշակութային, հոգևոր ու զբոսաշրջային հետաքրքրության կարևոր կենտրոններից մեկը»,–ասված է հաղորդագրության մեջ։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *