Ռուսները գրոհել են Ռումինիայի վրա՞․ տուժածներ կան

Անցած գիշեր անօդաչու թռչող սարքը բախվել է Ռումինիայի Գալաց քաղաքում գտնվող բնակելի շենքի տանիքին։

Ռումինիայի ազգային պաշտպանության նախարարությունը արձակված ԱԹՍ-ն նույնականացրել է որպես ռուսական։

«Մայիսի 28-ի լույս 29-ի գիշերը Ռուսաստանի Դաշնությունը վերսկսել է անօդաչու թռչող սարքերի հարձակումները Ուկրաինայում՝ Ռումինիայի հետ գետային սահմանի մոտ գտնվող քաղաքացիական և ենթակառուցվածքային օբյեկտների վրա», – ասվում է Ռումինիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

«Այս անօդաչու թռչող սարքերից մեկը մտել է Ռումինիայի օդային տարածք, ռադարով հայտնաբերվել է Գալաց քաղաքի հարավային մասում և բախվել բնակելի շենքի տանիքին՝ հրդեհ առաջացնելով»։

Տեղեկատվության համաձայն, բախման պահին տեղի է ունեցել պայթյուն, որին հաջորդել է հրդեհ բնակարաններից մեկում։ Միջադեպի հետևանքով շենքի մոտ 70 բնակիչ տարհանվել է, ևս երկուսը 14-ամյա երեխա և մի տարեց կին վնասվածքներ են ստացել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *