Չինաստանը հրթիռային կայանների մոտ ռազմական համալիր է կառուցում


Աշխարհ


Ռոյթերսը, հղում անելով արբանյակային լուսանկարներին, պնդում է, որ Չինաստանը ռազմական համալիր է կառուցում չինական բանակի հեռահար հրթիռների տեղակայման վայրերի մոտ։


«Արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ Պեկինը կառուցում է չինական բանակի հեռահար հրթիռների տեղակայման վայրերի մոտ արձակման հարթակների, բունկերների և կապի հանգույցների լայն ցանց», – նշվում է հաղորդագրության մեջ։

Գործակալության աղբյուրների համաձայն՝ համալիրը «կարծես թե նախագծված է այնպես, որ ԱՄՆ-ի կողմից Չինաստանի միջուկային զինանոցի դեմ առաջին հարվածը չզրկի Պեկինին հակահարված տալու հնարավորությունից»։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *