ԵԱՏՄ երկրների ղեկավարները քննարկել են ՀՀ-ի՝ ԵՄ-ին միանալու ծրագրերը․ մանրամասներ

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների ղեկավարները Աստանայում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու ծրագրերը, լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Մենք քննարկել ենք դա, այո», – ասել է Ուշակովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկվել է ԵԱՏՄ գագաթնաժողովում։

Հիշեցնենք, որ այսօր ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները նաև հայտարարություն են ընդունել Հայաստանի վերաբերյալ։

Ապրիլի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պնդեց, որ միաժամանակ ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անդամակցելն անհնար է։

Ավելի ուշ, մայիսի 9-ին Պուտինը առաջարկեց Հայաստանի՝ ԵՄ-ի հետ կապված ծրագրերը քննարկել ԵԱՏՄ հաջորդ գագաթնաժողովում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *