Ռումինիան փակում է Ռուսաստանի գլխավոր հյուպատոսարանը Կոնստանցայում

Անօդաչուի հետ կապված միջադեպի պատճառով Ռումինիան որոշում է կայացրել փակել Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսարանը Կոնստանցայում, իսկ գլխավոր հյուպատոսը հայտարարվել է persona non grata։ Այս մասին հայտնել է Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը երկրի պաշտպանության Գերագույն խորհրդի նիստի արդյունքներով, որտեղ քննարկվել են Գալաց քաղաքում անօդաչու սարքի՝ տան վրա ընկնելու հետևանքները։

«Այս իրավիճակում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսը Կոնստանցայում հայտարարվել է persona non grata, և Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսարանը Կոնստանցայում կփակվի», – ասել է պետության ղեկավարը։ Նրա ելույթը հեռարձակվել է նախագահական վարչակազմի կայքում։

Ավելի վաղ Ռումինիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր Գալաց քաղաքում բազմաբնակարան բնակելի տան վրա անօդաչու սարքի ընկնելու մասին։ Բուխարեստը միջադեպի պատասխանատվությունը բարդել է Ռուսաստանի վրա։ Երկրի արտաքին գործերի նախարարությունում հայտարարել են, որ կանչել են Ռուսաստանի Դաշնության դեսպանին՝ տեղեկացնելու դիվանագիտական մակարդակով ձեռնարկվելիք միջոցների մասին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *