«Հեքիաթը նույնն է». Քրիստինա Վարդանյան

«Հեքիաթը նույնն է». Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի գրառումը. «Հարգելիներս, փաստորեն, ըստ «մասնագիտական կառույցի» տնօրենի, մլակները ծառերի հետ կապ չունեն, ԵՂԱՆԱԿՆ Է մեղավոր…
     Հեքիաթը նույնն է՝ թեղիները ծեր են, հացենիները թրթուրոտ, կաղնիները ամբողջ քաղաքով ցեցով ոչնչացված են, ակացիաները շիրոտ են և այլն… Երևանում լվիճների և այլ վնասատուների գրոհը բոլորիս վառ երևակայությունն է։
     Հանձնեք մեզ իշխանությունը, մենք գիտենք ինչպես պայքարել, թե կոռուպցիայի, թե զանգվածային դիլետանտիզմի հետ։
     Երբ մենք ծառերի համար պայքարում էինք, քաղաքացիները ազատվել էին 30 տարվա խնդիրներից, դուք վերադարձրեցիք խնդիրը»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *