Նախ՝ ինչ վերաբերում է եվրոպացի քաղաքական գործիչների հայտարարություններին, թե իրենք պատրաստվում են Ռուսաստանի հետ պատերազմի, զառանցանք է։ Այդ մասին այսօր՝ մայիսի 29-ին, լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Դա արվում է իբր արևմտաեվրոպական երկրների նկատմամբ Ռուսաստանի ագրեսիվ ծրագրերի պատճառով։
Դա սուտ է։ Դա կոպիտ, լկտի սուտ է։
Եվ, ինչպես իր ժամանակին ասում էր Գեբելսը՝ որքան անհավանական է սուտը, այնքան արագ կհավատան դրան»,- ասել է Պուտինը։
ՌԴ նախագահի բնորոշմամբ՝ «հենց այսպիսի չափանիշներ են արևմտյան քաղաքական գործիչներն ու զանգվածային լրատվամիջոցները ներդնում իրենց ամենօրյա պրակտիկայում»։
«Ռուսաստանը երբեք որևէ ագրեսիվ մտադրություն չի ունեցել եվրոպական երկրների նկատմամբ։ Իսկ այն ողբերգությունը, որն այժմ ծավալվում է Ուկրաինայում, հենց նրանց ձեռքի գործն է։ Դա նրանց քաղաքականության արդյունքն է, որովհետև հենց նրանք 2014 թվականին Կիևը հասցրին պետական հեղաշրջման, ինչը Ռուսաստանի կողմից Ղրիմի բնակիչներին պաշտպանելու… իսկ այնուհետև ԴԺՀ-ին ու ԼԺՀ-ին աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտություն առաջացրեց»,- ասել է ՌԴ նախագահը։