Վիրջինիայում ավտոբուսը բախվել է մի քանի մեքենայի. զոհվել է 5 մարդ, կան վիրավորներ

Ամերիկյան Վիրջինիա նահանգում ավտոբուսը բախվել է մի քանի մեքենայի, ինչի հետևանքով հինգ մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ ստացել են վնասվածքներ, հայտնում է NBC News-ը։

Նահանգի ոստիկանության տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով գիշերը մոտավորապես ժամը 02:35-ին, երբ ավտոբուսը չի նվազեցրել արագությունը ճանապարհային աշխատանքների գոտում և Քվանտիկո քաղաքի մոտակայքում բախվել է վեց տրանսպորտային միջոցի։

Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով հինգ մարդ զոհվել է, 34-ը տեղափոխվել է հիվանդանոցներ։ Երեք տուժածի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

Քննությամբ պարզվել է, որ «I-95» մայրուղու հարավային ուղղությամբ երթևեկությունը դանդաղել էր ճանապարհային աշխատանքների պատճառով, սակայն ավտոբուսի վարորդը չի հասցրել արգելակել, ինչն էլ հանգեցրել է զանգվածային բախման։

Վիրջինիա նահանգի ոստիկանությունը հայտարարել է, որ նախնական քննությունը շարունակվում է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *