
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Դեւիդ Ռաշի տանից 300 ոսկյա ձուլակտոր է հայտնաբերվել, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 40 միլիոն դոլար։ Այս մասին հայտնում է CBS-ը։
Ձուլակտորներից յուրաքանչյուրը կշռում էր ավելի քան 1 կիլոգրամ։ Բացի այդ, տանը հայտնաբերվել է նաեւ կանխիկ խոշոր գումար՝ ավելի քան 2 միլիոն դոլարի չափով եւ 35 թանկարժեք ժամացույցներ։ Այդ ամբողջը Ռաշը տուն էր բերել աշխատավայրից։Նրան մի շարք մեղադրանքներ է ներկայացվել։Ռաշը ձերբակալվել է։ Առաջին դատական նիստը նախկին հետախույզի գործով, տեղի է ունենալու հունիսի 5-ին։