«Ինչո՞ւ դրանց կիրառումը չցուցադրվեց հենց զորահանդեսի ժամանակ». Հակոբ Բադալյան

«Ինչո՞ւ դրանց կիրառումը չցուցադրվեց հենց զորահանդեսի ժամանակ». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Ինձ մի բան է նաև հետաքրքիր: Զորահանդեսի ժամանակ այսպես կոչված հետախույզ «Գայլ» ռոբոտները անցան մեքենաների վրա դրված, թեև օրինակ ավելի տպավորիչ կլիներ, եթե դրանք հրապարակով անցնեին այսպես ասած՝ իրենք իրենց ոտքով: Հետո էլ արդեն Տիգրան մեծ փողոցում «ցուցադրության» ժամանակ այդ ռոբոտ «Գայլերին» զինվորները կառավարում էին անմիջապես նրանց կողքից կամ հետևից քայլելով՝ կառավարման վահանակը ձեռքին:

Հարց. չէի՞ն կարող հեռվից կառավարել, այսինքն՝ կառավարիչները չերևային, իսկ «շունիկները» կամ «Գայլերը» փողոցում շրջեին այսպես ասած իրենք իրենց, ինչպես պետք է որ անեն ենթադրյալ հետախուզության ժամանակ:

Չէ՞ որ դրանք հենց այդպես պետք է գնան հետախուզության, այլ ոչ թե իրենց կողքից պետք է վահանակը բռնած շրջի զինվորը:

Այդ դեպքում ինչո՞ւ դրանց կիրառումը չցուցադրվեց հենց զորահանդեսի ժամանակ կամ Տիգրան մեծ փողոցում»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *