«Տրանսնեֆտ»-ը 2026 թվականին նախատեսում է պահպանել նավթի արտահանման ծավալները

«Տրանսնեֆտ»-ը 2026 թվականին նախատեսում է պահպանել նավթի արտահանման ծավալները նախորդ տարվա մակարդակին մոտ ցուցանիշներով։ Այս մասին լրագրողներին հայտնել է ընկերության ղեկավար Նիկոլայ Տոկարևը։

Նրա խոսքով՝ 2024 և 2025 թվականների ցուցանիշները գրեթե համադրելի են, իսկ տարբերությունը կարող է կազմել մոտ 10 միլիոն տոննա՝ կախված ОПЕК+-ի(նավթ արտահանող երկրների միջազգային դաշինք է) որոշումներից և արտաքին գործոններից։

Տոկարևը նշել է նաև, որ ընկերության ենթակառուցվածքները շարունակում են կայուն գործել՝ չնայած ռուսական էներգետիկ օբյեկտների նկատմամբ իրականացվող հարձակումներին։ Նրա խոսքով՝ համակարգն ունի նավթի պահեստավորման բավարար հնարավորություններ և կարողանում է կատարել հիմնական խնդիրները։

Բացի այդ, «Տրանսնեֆտ»-ը նախատեսում է մինչև տարեկան 50 միլիոն տոննա հասցնել նավթի բեռնման հզորությունները Կոզմինո նավահանգիստում։ Ներկայումս Արևելյան Սիբիր–Խաղաղ օվկիանոս (ՎՍՏՕ) նավթատար համակարգը գործում է իր առավելագույն՝ 80 միլիոն տոննա նախագծային հզորությամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *