ԱՄՆ-ն ունի սպառազինության ավելի քան բավարար պաշարներ և «լիովին ընդունակ է» վերսկսել Իրանի դեմ պատերազմը։ Այս մասին Սինգապուրում հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը, հայտնում է AFP-ն։
«Անհրաժեշտության դեպքում արտադրությունը վերսկսելու մեր ներուժը ցույց է տալիս, որ մենք առավել քան մարտունակ ենք։ Մեր պաշարները լիովին բավարար են թե՛ այդ տարածաշրջանում, թե՛ ամբողջ աշխարհում, քանի որ մենք կարողանում ենք ճիշտ հավասարակշռել գերճշգրիտ և մեծաքանակ զինամթերքի կիրառումը»,- Ասիայի պաշտպանական գլխավոր գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Հեգսեթը։